ՀՀ ՇՄ նախարարը Կանադայի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող COP17 գագաթնաժողովի կազմակերպչական հարցեր

Կանադայում եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Ավիվա Դաբրուզինի հետ նախատեսված հանդիպումը կայացել է առցանց ձևաչափով։

Այդ մասին տեղեկացնում է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Հանդիպմանը մասնակցել է նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անահիտ Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Մոնրեալում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության հետ կայացած հանդիպումներին՝ նվիրված COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և Հայաստանի նախագահության առաջնահերթություններին։

Զրույցի շրջանակում քննարկել ենք Հայաստանում նախատեսվող COP17 գագաթաժողովի կազմակերպչական և բովանդակային մի շարք հարցեր, ինչպես նաև դրանց իրականացման շրջանակում հնարավոր համագործակցության ձևաչափերը։

Մտքեր ենք փոխանակել նաև կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական քաղաքականության և գլոբալ բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է COP17-ի հաջող կազմակերպման կարևորությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման կարևոր հարթակի»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն