Թուրքիան Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու համար | 1lurer.am

1lurer.am  Հունաստանի գործողությունները, որոնք խախտում են Էգեյան ծովի կղզիների կարգավիճակը, ոչ միայն հակաիրավական իրավիճակ են ստեղծում, այլև խաթարում են բարիդրացիական և դաշնակցային հարաբերությունները՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունում նշել են, որ Էգեյան ծովի արևելյան մասում գտնվող կղզիները Հունաստանին են հանձնվել 1923 թվականի Լոզանի խաղաղության պայմանագրի և 1947 թվականի Փարիզի խաղաղության պայմանագրի համաձայն նրանց ապառազմականացված կարգավիճակի պահպանման պայմանով:

Թուրքիայում նշել են, որ Հունաստանը խախտել է այդ կարգավիճակը: Թուրքիայի ՊՆ-ն ընդգծել է «տարածաշրջանում անվտանգության ընթացիկ ճգնաժամերի ֆոնին ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև նման իրավիճակների առաջացման անընդունելիությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն