ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի հետ։
Այդ մասին տեղեկացնում է Էդուարդ Հակոբյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հարկային վարչարարության ոլորտում թվային լուծումների առաջատար փորձի փոխանակման հեռանկարները։
Զրույցի ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգին, հսկիչ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների հետագծելիությանը, ինչպես նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկություններին»,- գրել է նա։