factor.am Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մարդասիրական օգնություն տեղափոխող Իլ-76 հատուկ ինքնաթիռը վայրէջք է կատարել Լանքարանի միջազգային օդանավակայանում։
Ռուսաստանի կողմից Իրանի համար նախատեսված ավելի քան 13 տոննա մարդասիրական օգնությունը բաղկացած է դեղորայքից և բժշկական պարագաներից։ Մարդասիրական օգնությունը տեղափոխող մեքենաներն ուղևորվում են Աստարայի սահմանային անցակետ՝ Իրան հետագա տեղափոխման համար։
Մոսկվան շնորհակալ է Բաքվին՝ Իրանին մարդասիրական օգնություն հասցնելու գործում ցուցաբերած արագ օգնության համար, լրագրողներին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։