Պակիստանը ռմբակոծել է Kam Air մասնավոր ավիաընկերության վառելիքի պահեստը. «Թալիբան» | azatutyun.am

azatutyun.am Պակիստանը ռմբակոծել է Kam Air մասնավոր ավիաընկերության վառելիքի պահեստը Աֆղանստանի Կանդահար օդանավակայանի մոտակայքում, ուրբաթ օրը հայտնել են թալիբները:

«Ընկերությունը վառելիք է մատակարարում քաղաքացիական ավիաընկերություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի ինքնաթիռներին», – հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:

Հարավասիական երկու հարևանների միջև ռազմական գործողությունները վերսկսվել են անցյալ ամիս Աֆղանստանի տարածքում Պակիստանի ավիացիայի ավիահարվածների արդյունքում, որոնք, ըստ Իսլամաբադի, ուղղված են եղել զինյալների հենակետերի դեմ: Աֆղանստանն այդ հարվածներն անվանել է ինքնիշխանության խախտում և պատասխան հարվածներ հասցրել:

Պակիստանը նաև պայթյուններ է իրականացրել այլ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլում, ինչի հետևանքով, ըստ «Թալիբանի», զոհվել են կանայք ու երեխաներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն