Կրակոցներ Վիրջինիայի համալսարանում, հարձակում Միչիգանի սինագոգի վրա | azatutyun.am

azatutyun.am «Իսլամական պետության» համախոհը կրակ է բացել ԱՄՆ-ի Վիրջինիայի համալսարանի լսարանում՝ սպանելով մեկ մարդու և վիրավորելով ևս երկուսին: Նա այնուհետև սպանվել է: Ըստ ոստիկանության՝ կասկածյալը կրակ բացելուց առաջ արաբերեն բղավել է «Ալլահ Աքբար»՝ «Աստված մեծ է»:

Իսկ Միչիգանում լիբանանյան ծագմամբ ԱՄՆ քաղաքացին իր բեռնատարով բախվել է իրեն կից սինագոգին և նախակրթարանին և գնդակահարվել:

Ոստիկանությունից լրագրողներին հայտնել են, որ բոլոր 140 երեխաները բարեհաջող տարհանվել են նախադպրոցական հաստատությունից,

Հատուկ գործակալ Ջենիֆեր Ռունյանը սինագոգի վրա հարձակումն անվանել է «հրեական համայնքի դեմ ուղղված բռնության նպատակաուղղված գործողություն»:

Հարձակվողը մահացել է բախման ժամանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն