ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է ծովում մնացած ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները | civilnet.am

civilnet.am  ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է ծովում մնացած ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ շուկայում էներգակիրների պակասը լրացնելու և գների կտրուկ աճը զսպելու համար, հաղորդում է CNN-ը։

Brent տեսակի նավթի գինը 2022-ի օգոստոսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը՝ մեկ բարելի դիմաց, Իրանի հետ շարունակվող պատերազմի ֆոնին։

Ռուսաստանից արտահանվող նավթի պատժամիջոցների ժամանակավոր կասեցումը տեղի է ունենում ռուսական նավթային ընկերությունների վրա ԱՄՆ նախկին ճնշումներից հետո, որոնք նպատակ ունեին կասեցնել Մոսկվայի կողմից Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պարզաբանել է, որ գոյություն ունեցող համաշխարհային մատակարարումների հասանելիությունը մեծացնելու նպատակով գերատեսչությունը ժամանակավոր թույլտվություն է տրամադրում ծովում գտնվող ռուսական նավթի ձեռքբերման համար։ Ըստ նախարարի՝ այս նեղ մասնագիտական և կարճաժամկետ միջոցը վերաբերում է միայն արդեն իսկ տարանցման մեջ գտնվող նավթին և էական ֆինանսական օգուտ չի բերելու Ռուսաստանի կառավարությանը, որն իր էներգետիկ եկամուտների մեծ մասը ստանում է արդյունահանման պահին հաշվարկվող հարկերից։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված լիցենզիան վերաբերում է բացառապես մինչև մարտի 12-ը նավերի վրա բեռնված ռուսական հում նավթին կամ նավթամթերքին և թույլատրում է այդ բեռնափոխադրումները մինչև ապրիլի 11-ը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն