Իրաքում ամերիկյան KC-135 ինքնաթիռ է կործանվել | factor.am

factor.am  ԱՄՆ զինված ուժերը հայտնում  են, որ KC-135 լիցքավորող ինքնաթիռը կործանվել է Իրաքի արևմուտքում՝ մեկ այլ ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպի արդյունքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ինքնաթիռներից մեկը կործանվել է Իրաքի արևմուտքում, մյուսn անվտանգ վայրէջք է կատարել։ Սա թշնամական կամ բարեկամական կրակի պատճառով չի եղել»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ, որը վերահսկում է Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերը։

KC-135-ը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում կործանված չորրորդ ամերիկյան ռազմական ինքնաթիռն է։ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել գործողության սկզբում Քուվեյթը սխալմամբ խոցել էր երեք ամերիկյան F-15 կործանիչներ։

«Իրաքի իսլամական դիմադրությունը», որը Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորումների կոալիցիա է, ստանձնել է  ամերիկյան KC-135 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն