Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ետար Գալոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

արտադրական շինությունները կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց-խաչաձևվող հոսքերը,

պատերի և հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։

Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն