«Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին» պաստառներով և «ազատությո՛ւն» վանկարկումներով նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից վերջ տալ զանգովի արդարադատությանը։

«Պահանջում ենք վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Մենք պահանջում ենք, որ կառավարության անդամներից մեկն իջնի ներքև, քանի որ փոխանցելու բան ունենք»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Ակցիայի մասնակիցները պնդեցին, որ Հայաստանում որևէ բան չի որոշվում օրենքի և Սահմանադրության շրջանակում, այլ ամեն ինչ որոշում է միայն Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը լեփ-լեցուն է քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ։ Այս ամենը խոսում է մի բանի մասին՝ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է բացառապես իր վախերի շրջանակում։ Նա, վախենալով մարդկանցից և իր աթոռը կորցնելուց, զրկում է մարդկանց խոսքի ազատությունից»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Ակցիայի մասնակիցները կառավարության ղեկավարի համար հեռախոս էին բերել՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե կարող է Կարապետյանին հեռախոս նվիրել ժողովրդի հետ կապի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն