Դատավորը մերժել է եկեղեցու ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը | factor.am

factor.am  Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է գործով Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ հանդիսացող, փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) գործով դատավորին հայտնած բացարկը։ Factor TV-ն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ միջնորդությունը ներկայացվել էր մարտի 6-ին։

Ըստ Զոհրաբյանի՝ գործը քննող դատավոր Էդգար Հովհաննիսյանը չի կարող քննել այն, քանի որ համատեղության կարգով նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ հանդիսացող դատավորը իր գործողություններով փաստացի կատարել և կատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։

Փաշինյանը գործի առնչությամբ հունվարի 10-ին հետևյալ գրառումն էր կատարել․ «Ասել եմ արդեն, որ …. Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և, հետևաբար, այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առ ոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։

Փաստաբանն ընդգծում է՝ հունվարի 10-ին Սարոյանն ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նշում է՝ հայցադիմումն օրենքի խախտմամբ ընդունել է վարույթ, Սարոյանի միջնորդությունը հայցի ապահովման վերաբերյալ օրենքի խախտմամբ բավարարել է, հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ ակնհայտ անհիմն կերպով դատավորը մերժել է, հանդիսանալով ԲԴԽ անդամ, նպաստել է եկեղեցու ներկայացուցչի անվանական թիրախավորմանը։

Շարունակություն՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն