Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի 4 անդամ զոհվել է | armenpress.am

armenpress.am Իրաքում կործանված ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 4-ը զոհվել են։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

CENTCOM-ը նշում է, որ  միջադեպը տեղի է ունեցել Իրաքի արևմուտքում, մարտի 12-ի ցերեկը։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։

«Միջադեպի հանգամանքները հետաքննվում են։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի վթարը տեղի չի ունեցել թշնամու կամ բարեկամական կրակի պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ։

Ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռն Իրաքի երկնքում բախվել է նմանատիպ մեկ այլ ինքնաթիռի. վերջինս վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի իր բազավորման վայրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն