azatutyun.am ՆԱՏՕ-ի օդային պաշտպանության ուժերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում խոցել են Իրանից Թուրքիա ուղղված երրորդ բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ Թեհրանից պարզաբանում են պահանջել։
Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկյան պատերազմի մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ի ուժերը մարտի 4-ին խոցել էին առաջին, իսկ մարտի 9-ին՝ երկրորդ իրանական բալիստիկ հրթիռը։ Նախարարությունը նշել է, որ առաջին հրթիռը խոցվել էր Թուրքիայի օդային տարածք հասնելու ճանապարհին, իսկ երկրորդն՝ արդեն երկրի օդային տարածքում։
ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակն ունեցող Թուրքիան իր հարևան Իրանին յուրաքանչյուր հարձակումից հետո բողոք է ներկայացրել, սակայն բացահայտ չի հայտնել, որ պաշտպանության համար պաշտոնապես կդիմի դաշինքի անդամներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում