Վլադիմիր Վարդանյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

ՀՀ նախագահը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Վլադիմիր Վարդանյանը նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն