Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն «Գորիս» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները մարտի 12-ին՝ ժամը 14։55-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։

Խուզարկության արդյունքում քաղաքացու մոտից հայտնաբերվել է փաթեթ: Վերջինս հայտարարել է, որ փաթեթում առկա է հերոին տեսակի թմրամիջոց։

Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են նաև վերոնշյալ քաղաքացու մեքենայում գտնվող երկու այլ անձինք՝ տվյալ մեքենայում թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն