ՔԿ-ն միջնորդել է մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը | azatutyun.am

azatutyun.am  Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվի: Կառույցի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց՝ այժմ դատարանում ընթանում է այս միջնորդության քննությունը։

Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները:

Դատարանի բակում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողների հարցին՝ արդյոք առաջարկ եղե՞լ է լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարը և դառնալ վարչապետի թեկնածու, նա պատասխանեց՝ «ոչ»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր ավելի վաղ ակցիա են իրականացրել կառավարության դիմաց:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը և գրավ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն