Արարատի մարզի Հայանիստ գյուղում կասեցվել է ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող ձեռնարկություն

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Վահագն Վարդանյան Օթարիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, գ․ Հայանիստ, Հ․ Բժշկյանց 1)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն