Թրամփի՝ Չինաստան այցից հետո ԱՄՆ-ն կարող է հաստատել զենքի մատակարարումը Թայվանին. Reuters | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հաստատել Թայվանին զենքի խոշոր գործարքը՝ մարտի վերջին Չինաստան կատարելիք այցից հետո՝ հայտնել է Reuters-ը։

Ըստ գործակալության՝ 14 միլիարդ դոլարի զենքի գործարքը հիմնականում ներառում է հակահրթիռային համակարգեր, մասնավորապես՝ Patriot համակարգում օգտագործվող PAC-3-ը, և NASAMS-ը։

Reuters-ը հայտնել է, որ սպասվում է ևս 6 միլիարդ դոլարի «ասիմետրիկ պաշտպանության միջոցների» փաթեթի հաստատումը։ Գործակալության աղբյուրը հրաժարվել է բացահայտել, թե ինչ զենք կարող է տրամադրվել կղզուն այդ գործարքի շրջանակներում։

Փետրվարի վերջին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը հետաձգել է Թայվանին միլիարդավոր դոլարի սպառազինությունների փաթեթի վաճառքը՝ զգուշանալով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բացասական արձագանքից՝ մարտի վերջին կամ ապրիլի սկզբին այդ երկիր ԱՄՆ նախագահի այցից առաջ:

Փետրվարին Չինաստանի առաջնորդը Թրամփին ասել էր, որ Թայվանին զենքի վաճառքը պետք է իրականացվի «զգուշությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն