Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ԺՊ է նշանակվել Հրաչյա Թաշչյանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին հայտնում է թանգարան–ինստիտուտի մամուլի ծառայությունը։

«Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ Այն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ազատվել է աշխատանքից։ Գզոյանը ուղեկցել էր Վենս ամուսիններին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, որտեղ պատմել էր Սումգայիթի, Բաքվի, Գանձակի արյունոտ իրադարձությունների, նաև արցախյան պատերազմի մասին։ Գզոյանը Ջեյ Դի Վենսին էր փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:

Ավելի ուշ պարզվեց, որ Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիրք նվիրելը ինքը համարել է «Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն»:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն