ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու ԵԽ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հարցերով եվրոպական կողմի նախապատրաստական թիմի անդամներին՝ Եվրոպայի խորհրդի նախագահի  արտաքին կապերի գլխավոր տնօրինության ղեկավար Հելեն Հոլ-Պեդերսենին և աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մերիլին Ժոզեֆսոնին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պտավիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսին Հայաստանում կայանալիք ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է գագաթնաժողովը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և նշել, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամկետում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնել գործընկերային կապը մշտապես պահպանելու ու փորձով կիսվելու համար և ընդգծել, որ  գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Հայաստանն ակտիվ կապի մեջ է ԵՄ գործընկերների, ինչպես նաև նախորդ տարիներին ԵՔՀ գագաթնաժողովները հյուրընկալած երկրների կազմակերպիչների հետ։

Զրուցակիցները քննարկել են գագաթնաժողովի անցկացմանն ու կազմակերպմանը վերաբերող հետագա քայլերն ու միջոցառումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն