civilnet.am Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այս դատական ակտով մենք ունենք իրավիճակ, որ այլևս «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից ընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլի, հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից մենք ունենք լուրջ խնդիր։ Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է»,- ասաց Վարդևանյանը։
Մարտի 13-ին ժամը 12։00-ից ընթանում էր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին քննությունը։ ժամը 15։30-ից Հակակոռուպցիոն դատարանի առջև ի աջակցություն Սամվել Կարապետյանի մի շարք մարդիկ էին հավաքվել։ Մինչ այդ նրանք քաղաքի մի շարք հատվածներում ակցիաներ են իրականացրել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում