Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքում երրորդ իրանական բալիստիկ հրթիռի խոցման մասին | 1lurer.am

1lurer.am  Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջոցով, որոնք տեղակայված են Արևելյան Միջերկրականում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելի վաղ՝ մարտի 4-ին եւ մարտի 9-ին, Թուրքիան հայտարարել էր Իրանից արձակված հրթիռներ որսալու մասին։ Մարտի 4-ի հայտարարության մեջ նշված էր, որ Իրանից արձակված հրթիռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը, սակայն հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Մարտի 9-ին Թուրքիան հայտարարել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվել ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Հրթիռի որոշ բեկորներ ընկել էին Գազիանթեփի դատարկ դաշտերում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն