Պետդեպարտամենտը մինչև 10 միլիոն դոլար է առաջարկում Իրանի նոր առաջնորդի մասին տեղեկատվության համար | shantnews.am

shantnews.am ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ առաջարկում է 10 միլիոն դոլար պարգևատրում Իրանի առաջնորդների, մասնավորապես՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին տեղեկատվության համար։

««Արդարադատության համար պարգևատրում» ծրագիրը մինչև 10 միլիոն դոլար է առաջարկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և դրա մի քանի ստորաբաժանումների հիմնական առաջնորդների մասին տեղեկատվության համար», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն