Կուբան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ | factor.am

factor.am Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի իշխանությունների հետ՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունների լուծման նպատակով։

Կուբայի նախագահի խոսքով՝ կուբացի պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել, «որպեսզի երկխոսության միջոցով գտնեն երկրների միջև առկա երկկողմ տարաձայնությունների հնարավոր լուծումներ»։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախագահի ելույթից մի քանի ժամ առաջ Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել 51 կալանավորի՝ Վատիկանի միջնորդությամբ, սակայն չի հստակեցվել՝ խոսքը շարքային, թե քաղբանտարկյալների մասին է։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն