1lurer.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։ Նա այդ հայտարարությունն արել է Ստամբուլում՝ Ռամադան ամսվա ավանդական իֆթարի ժամանակ։
«Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ` մեր օդային տարածքի խախտման ցանկացած սպառնալիքի դեպքում, ինչպես տեղի ունեցավ նախօրեին երեկոյան»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ անդրադառնալով Իրանի տարածքից արձակված և Թուրքիայի երկնքում խոցված հրթիռի միջադեպին։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի հիմնական նպատակն է պաշտպանել երկիրը հակամարտության տարածումից։ «Մեր գլխավոր խնդիրը մեր երկիրն այս կրակոտ թակարդից հեռու պահելն է»,- նշել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Իրանից արձակված երրորդ հրթիռը որսալու մասին։ Դրանից առաջ նույնպիսի հայտարարություններ էին եղել մարտի 4-ին եւ 9-ին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։