ՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելու իր որոշումը | armenpress.am

armenpress.am Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակ»-ի յոթ երկրներից վեցը դեմ են ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ քայլին գնաց Իրանի դեմ սկսված պատերազմից հետո՝ գների կտրուկ աճի ֆոնին համաշխարհային մատակարարումը մեծացնելու նպատակով, հաղորդում է Euronews-ը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի առաջնորդները նշել են, որ կօգտագործեն Սպիտակ տան հետ իրենց հաղորդակցության ուղիները, որպեսզի համոզեն Թրամփին վերանայել իր որոշումը։

Եռյակը վերահաստատել է դաշինքի դիրքորոշումը, ըստ որի՝ Ուկրաինայում պատերազմի և համաշխարհային անվտանգությանը ներկայացվող ավելի լայն սպառնալիքի պատճառով Կրեմլի վրա առավելագույն ճնշումը մնում է անհրաժեշտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն