Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ալեքսանդր Դե Քրուի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ալեքսանդր Դե Քրուի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ՀՀ կառավարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում ընդունված 2026-2030թթ. համար Երկրի ծրագրային փաստաթուղթը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հետագա ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ80 բարեփոխումների գործընթացի վերաբերյալ` ընդգծելով դրա կարևորությունը Կազմակերպության առավել արդյունավետ, համակարգված և արդյունքահեն գործունեության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ ընթացող աշխատանքներին` ներկայացնելով այս համատեքստում ՀՀ տեսլականը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կլիմային և կենսաբազմազանությանն առնչվող հարցերում ՄԱԶԾ ներգրավվածության կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն