1lurer.am Իրանի զինված ուժերը հրթիռներ չեն արձակել բարեկամ և հարևան Թուրքիայի ուղղությամբ, հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակը։
«Հաշվի առնելով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի առաջնորդների անցյալի սադրանքները, ենթադրելի է, որ այդ գործողությունը ձեռնարկվել է նրանց կողմից՝ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խաթարելու նպատակով», – ասվում է հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Իրանից արձակված երրորդ հրթիռը որսալու մասին։ Դրանից առաջ նույնպիսի հայտարարություններ էին եղել մարտի 4-ին եւ 9-ին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։