factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հանդիպել է Իրանի վերջին շահի որդու՝ ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավիի հետ։ Փարիզում կայացած հանդիպումից հետո Զելենսկին X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ուկրաինան ցանկանում է «ազատ Իրան», որը «չի համագործակցի Ռուսաստանի հետ»․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նա նշել է, որ կարևոր է, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը «չշահի» Իրանի հետ պատերազմից, և որ իրանցի ժողովուրդը կարողանա որոշել իր ճակատագիրը։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Փահլավիին «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության հստակ հավաստիացումների» համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։