Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ շարքից հանել են ամերիկյան «Abraham Lincoln» ականակիրը | news.am

News.am Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Abraham Lincoln» ավիակիրը արդյունավետորեն հետ է մղվել և ստիպված է եղել փախուստի դիմել Իրանից կրած «պատմական պարտությունից» հետո, հայտնում է Tasnim գործակալությունը:

Իր հայտարարության մեջ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին նշել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Abraham Lincoln» (CVN 72) ավիակիրը, որը «երկար ժամանակ վախի խորհրդանիշ էր և մուսուլմանական ռեսուրսների շահագործման գործիք», շարքից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության հզորության շնորհիվ:

Նա այս իրադարձությունը բնութագրել է որպես ԱՄՆ ռազմական ուժի զգալի «պատմական պարտություն», որը կմնա պատմության տարեգրության մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն