Armenpress.am Ամստերդամի հրեական դպրոցի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում վնասվել է շենքի արտաքին մասը։ Տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման միջադեպը անվանել է ագրեսիայի դրսևորում։
«Ես հասկանում եմ Ամստերդամի հրեական համայնքի վախն ու զայրույթը։ Նրանք ավելի ու ավելի հաճախ են բախվում հակասեմիտիզմի, և սա անընդունելի է», – ասել է Հալսեման։
«Աշաբ ալ-Յամին» ծայրահեղական իսլամական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ ենթադրաբար երևում է սարքի պայթեցումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում