Armenpress.am Մերձավոր Արևելքում շարունակվող հարվածների հետևանքով արդեն զոհվել է ամերիկացի առնվազն 13 զինվորական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պատերազմի երկու շաբաթների ընթացքում զոհվել է ամերիկացի 13 զինվորական, ծանր վիրավորվել են 10-ը, այլ կարգի վերքեր են ստացել 200 մարտիկներ, որոնցից 170-ն արդեն վերադարձել են ծառայության։CNN հեռուստաալիքը մարտի 13-ին հայտնել էր առնվազն 11 ամերիկացի զինվորի զոհվելու մասին։
Մինչդեռ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ արդեն զոհվել և տուժել են ավելի քան 680 ամերիկացի և իսրայելցի զինվորականներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում