Մակրոնն Իսրայելին և Լիբանանին առաջարկել է բանակցել Փարիզում | azatutyun.am

azatutyun.am Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ և առաջարկել է դրանք անցկացնել Փարիզում։

X-ում գրառման մեջ նա նշել է, որ խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի, վարչապետ Նաուաֆ Սալամի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ, հավելելով, որ «պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Լիբանանը չընկնի քաոսի մեջ»։

Մակրոնն Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» զինյալ խմբավորմանը կոչ է արել չսրել իրավիճակը, իսկ Իսրայելին՝ զերծ մնալ իր «ինտենսիվ ռմբակոծություններից» և «լայնածավալ հարձակումից», ինչի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ են ստիպված եղել տեղահանվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն