iravaban.net Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 19-ին վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով ներկայացրած հայցը, ընդդեմ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանի և Լուսինե Թորոսի Թադևոսյանի։ Գործը նույն օրը հանձնվել են դատավոր Կ․Բադալյանին։
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ «Օրենսգիրք») 121, 122-րդ հոդվածների և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների պահպանմամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով այն ենթակա է քննության հակակոռուպցիոն դատարանում, առկա չեն Օրենսգրքի 126 և 127-րդ հոդվածներով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր, հետևաբար հայցադիմումը ենթակա է վարույթ ընդունելու:
Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումը ներկայացվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում դատարանը կայացնում է որոշում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում