Ավստրալիան Իրանի շուրջ պատերազմի ֆոնին իր պահուստներից բաց կթողնի 762 մլն լիտր վառելիք | news.am

news.am Ավստրալիայի կառավարությունը որոշել է մասամբ օգտագործել վառելիքի ռազմավարական պաշարները՝ մեղմելու համար գլոբալ մատակարարումների խափանումների հետեւանքները՝ պայմանավորված Իրանի շուրջ պատերազմով, տեղեկացրել է երկրի էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը, փոխանցել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ կառավարությունը թույլ կտա բաց թողնել բենզինի եւ դիզելային վառելիքի որոշ պարտադիր պաշարներ՝ ներքին շուկան կայունացնելու եւ երկրի մի քանի շրջաններում վառելիքի պակասը նվազեցնելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյույր կայքում

Լուսանկարը՝ The Australian կայքի

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն