aravot.am ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) հրապարակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ), որոնց վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացնում է իր դիրքորոշումն ու առաջարկությունները։
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագծով առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով՝ «տուժողին պատճառված իրական վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը», ինչպես նաև լրացնել 2.1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատման հիմքում չի կարող դրվել միայն տուժողին պատճառված իրական վնասը չհատուցելու կամ այլ կերպ չհարթելու հանգամանքը։ Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն»։
Կազմակերպությունը, իր կողմից վարած պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վարույթներով, բազմիցս բախվել է այն իրավիճակին, երբ փաստացի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդության մերժման հիմք է հանդիսացել տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականությունը չկատարելու կամ մասամբ կատարելու հանգամանքը։
Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն ունի իր տրամաբանական հիմնավորումը, համաձայն որի ազատման հիմք է հանդիսանում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձի դրսևորած պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականության ցածր գնահատումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում