Ղազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն. հայտնի են մասնակցության առաջին ցուցանիշները | armenpress.am

armenpress.am Ղազախստանում մեկնարկել է երկրի նոր Սահամանդրության վերաբերյալ համազգային հանրաքվեն. տեղական ժամանակով՝ ժամը 10:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընդհանուր ընտրողների 19.21 տոկոսը (2 միլիոն 393 հազար 844 քաղաքացի):

Ընդհանուր առմամբ, փոփոխությունները վերաբերում են երկրի հիմնական օրենքի տեքստի 84 տոկոսին։

Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և Սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել միայն մեկ՝ 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Նոր Սահմանադրության ընդունման պարագայում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն