factor.am Իտալիայի կառավարությունը մշակում է ծրագիր՝ վերականգնելու ատոմային էներգիայի արտադրությունը՝ վերջին միջուկային ռեակտորի փակվելուց գրեթե չորս տասնամյակ անց։ Նախաձեռնությունը քննարկվում է էներգակիրների բարձր գները նվազեցնելու և երկրի տնտեսությունը աջակցելու ռազմավարության շրջանակում։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ կառավարության ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում փորձագետների հետ և ուսումնասիրում հնարավոր տեխնոլոգիական լուծումները։ Իտալացի պաշտոնյաները արդեն այցելել են Կանադա՝ ծանոթանալու միջուկային տեխնոլոգիաներին, ինչպես նաև բանակցություններ են վարել Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ՝ նրանց ատոմային ոլորտի վիճակի և հնարավորությունների մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում