factor.am Սլովակիան վերջին պահին հանել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների երկարաձգման գործընթացի վրա դրված արգելափակումը։ Սահմանափակող միջոցներն անմիջապես երկարաձգվել են ևս վեց ամսով, շաբաթ օրը՝ մարտի 14-ին, հայտնել է Եվրամիությունը։ Ինչպես AFP գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները, Բրատիսլավայի կառավարությունը հրաժարվել է իր նախնական պահանջից՝ պատժամիջոցների ցուցակից հանել երկու օլիգարխների։ Այդ ցուցակում ընդգրկված է շուրջ 2500 ռուս օլիգարխ և կազմակերպություն։
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, պետք է յուրաքանչյուր կես տարին մեկ միաձայն երկարաձգվեն Եվրամիության բոլոր 27 անդամ պետությունների կողմից։ Սլովակիան արգելափակել էր այդ գործընթացը՝ պահանջելով օլիգարխների ցուցակից հանել Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին։
Եթե Բրատիսլավան չնահանջեր, պատժամիջոցների գործողության ժամկետը կավարտվեր արդեն մարտի 15-ին։ Այժմ դրանք ուժի մեջ կմնան մինչև սեպտեմբերի 15-ը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում