Հռոմի պապը Մերձավոր Արևելքի քրիստոնյաների անունից դիմել է հակամարտության պատասխանատուներին | news.am

 news.am Հռոմի Լևոն XIV պապը կրկին Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել՝ հորդորելով դադարեցնել պատերազմը և վերսկսել երկխոսությունը. հայտնում է AFP-ն:

«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, երկու շաբաթ շարունակ Մերձավոր Արևելքի ժողովուրդները տառապում են պատերազմի սարսափելի բռնություններից»,- Վատիկանում ամենշաբաթյա Angelus աղոթքի ժամանակ ասել է քահանայապետը:

«Հազարավոր անմեղ մարդիկ սպանվել են, իսկ անթիվ-անհամար ուրիշներ ստիպված են եղել լքել իրենց տները: Ես վերահաստատում եմ իմ զորակցությունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին դպրոցների, հիվանդանոցների և բնակելի թաղամասերի վրա հարձակումների հետևանքով»,- հավելել է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն