news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուրբաթ մերժել է Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի խնդրանքը՝ ԱՄՆ-ում իրենց դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ. հայտնում է NBC News-ը:
Անցյալ ամիս Մադուրոն և Ֆլորեսը դիմել էին դատարան՝ գործը կարճելու պահանջով՝ պնդելով, թե ԱՄՆ կառավարությունն ապօրինի կերպով խոչընդոտել է իրենց օգտագործել Վենեսուելայի պետական միջոցները պաշտպանության համար վճարելու նպատակով: Դատական հայցում Թրամփի վարչակազմը պնդել է, որ Մադուրոն և նրա կինը դեռևս կարող են ազատորեն օգտագործել իրենց անձնական միջոցները (ներառյալ համատեղ սեփականությունը) դատական ծախսերը հոգալու համար, բայց ոչ Վենեսուելայի կառավարական՝ պատժամիջոցների տակ գտնվող հաստատության վերահսկողության տակ եղած գումարները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում