ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել | 1lurer.am

1lurer.am  Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել վառելիքի պահեստարաններից մեկում, հայտնում է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Դուբայի քաղաքացիական պաշտպանության խմբերն աշխատում են հրդեհը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է օդանավակայանում չվերթների ժամանակավոր դադարեցման մասին՝ որպես ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու նախազգուշական միջոց։

Օդանավակայան տանող ճանապարհը փակ է, այն  հսկում է ոստիկանությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն