Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբացման թեմայով կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ: Ինչպես հաղորդում է ամերիկյան CBS News-ը, այս մասին մարտի 15-ի երեկոյան նախագահը հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ չմանրամասնելով, թե որ երկրների մասին է խոսքը։

Թրամփը նշել է, որ նավթի գները «կսկսեն անկում ապրել, հենց որ այն (խմբ․՝ պատերազմը) ավարտվի, և այն բավականին արագ կավարտվի»։ Այդուհանդերձ, ԱՄՆ ղեկավարը ժամկետների մասին չի խոսել։

Նա խոսել է Իրանին հասցված մեծ վնասի մասին՝ նշելով․ «Եթե մենք հենց հիմա հեռանանք, նրանց վերականգնվելու համար 10 և ավելի տարի կպահանջվի»։ Թրամփը հայտարարել է, որ պատերազմը դեռ ավարտված չէ։

Իրանն արգելել է նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն