Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները. ավարտվել է MITT 2026 ցուցահանդեսը

Ավարտվել է MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացրել է երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները։ Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից:

«Ցուցահանդեսի ընթացքում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեղի ոլորտային ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության և հատուկ նախագծերի վարչության պետ Նիկիտա Կոնդրատևի, վարչության պետի տեղակալ Իգոր Մաքսիմովի, ինչպես նաև Մոսկվայի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Եվգենի Ալեքսանդրովիչ Կոզլովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, ոլորտում առկա վերջին զարգացումները, ինչպես նաև կարևորվել է երկու երկրների պետական և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնումը։

Ամփոփելով MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, նշենք, որ այն ևս մեկ կարևոր հարթակ հանդիսացավ ներկայացնելու Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն միջազգային հարթակում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն