Առանց ԱՄՆ-ի օգնության Իրանում ՆԱՏՕ-ն մռայլ ապագա ունի. Թրամփ | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին «շատ մռայլ» ապագա է սպառնում, Եթե Վաշինգտոնի դաշնակիցները չօգնեն ապաշրջափակել Հորմուզի նեղուցը: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է The Financial Times (FT) թերթի հետ հարցազրույցում։

Թրամփը դրանով փաստացի կոչ է արել եվրոպական երկրներին միանալ Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին՝ նշել է FT-ն։ «Եթե պատասխան չլինի կամ եթե այն լինի բացասական, կարծում եմ, որ դա շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հիշեցրել է Ուկրաինային ամերիկյան օգնության մասին: «Մենք շատ բարի ենք եղել: Մենք պարտավոր չէինք օգնել նրանց Ուկրաինայի հարցում: Ուկրաինան հազարավոր կիլոմետրեր հեռու է մեզանից, բայց մենք նրանց օգնեցինք: Հիմա կտեսնենք՝ նրանք կօգնեն մեզ, թե՝ ոչ: Ես վաղուց եմ ասում, որ մենք նրանց հետ ենք, բայց նրանք մեզ հետ չեն: Ես վստահ չեմ, որ նրանք մեր կողքին կլինեն»,- ասել է Թրամփը և հավելել, որ դաշնակիցները պետք է ուղարկեն ականազերծողներ, որոնցից Եվրոպան ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ն:

Թրամփը նաև ցանկանում է, որ եվրոպական հատուկ նշանակության ջոկատները կամ այլ ռազմական ուժեր օգնեն վերացնելու Պարսից ծոցում անօդաչու թռչող սարքերի և ռազմածովային ականների միջոցով «խնդիրներ» ստեղծող իրանական ուժերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն