Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար | armenpress.am

 armenpress.am Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանք աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը՝ գրառման մեջ նշելով նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մարտի 11-ին հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Իրանում փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։

Ցանկում ընդգրկված են հարևան երկրներից՝ Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, Ուրուգվայը, Եվրոպական երկրներից՝ Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Եվրասիական և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներից՝ Ավստրալիան, Բելառուսը, Թուրքմենստանը, Հնդկաստան, Ղազախստանը, Ղրղզստանը, Նեպալը, Նոր Զելանդիան, Չինաստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ֆիլիպինները, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեան, Եգիպտոսը, Եմենը, Զիմբաբվեն, Իրաքը, Լիբանանը, Հարավային Աֆրիկան, Մարոկկոն, Նիգերիան, Սիերա Լեոնեն, Սիրիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն