ԵՄ-ն Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացնում | azatutyun.am

azatutyun.am  Եվրոպական միությունը այսօր հայտարարեց Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրո (525 միլիոն դոլար) մարդասիրական օգնութուն հատկացնելու մասին՝ ի պատասխան տարածաշրջանում առկա հակամարտությունների, ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի հետ և Իսրայելի ռազմական արշավը Լիբանանում։

«Պատերազմից ավերված Մերձավոր Արևելքում Եվրոպական միությունը առաջ է գալիս, մինչ մյուսները հետ են քաշվում»,- ասել է ԵՄ մարդասիրական ճգնաժամերի հարցերով հանձնակատար Հաջա Լահբիբը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն