Վայոց Ձորի թեմի առաջնորդն ազատվել է պաշտոնից

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդի պաշտոնից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից:

«Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։

Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը միացել էր այն եպիսկոպոսներին, որոնք հրապարակավ պահանջում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։ 

Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող 10 բարձրաստիճան հոգեւորականները, որոնց թվում էր նաև Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը  վարչապետի կեցավայրում հայտարարություն էին ստորագրել, որը բովանդակում է ճանապարհային քարտեզ կաթողիկոսի հեռացման, նոր կանոնադրության ընդունման եւ այլնի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն