Հավատում եմ, որ պատիվ կունենամ վերցնել Կուբան և անել այն, ինչ ուզում եմ․ Թրամփ | 1lurer.am

1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբայի վերաբերյալ նոր հայտարարություն է արել՝ ընգծելով, որ իր համար պատիվ է գրավել Կուբան և «անել այն, ինչ ուզում է նրա հետ»։

«Ես հավատում եմ, որ պատիվ կունենամ գրավելու Կուբան։  Մեծ պատիվ կլինի դա։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը՝ շատ թուլացած երկիր է», – Սպիտակ տան լրագրողներին ասել է Թրամփը։

Անցյալ շաբաթ Թրամփը սպառնացել էր Կուբային թշնամական զավթմամբ, եթե շարունակվի գործարքի մերժումը։ Սակայն, ըստ Թրամփի, զավթումը կարող է նաև «բարեկամական» լինել։

«Ես կարող եմ ազատագրել այն կամ կարող եմ զավթել այն, կարծում եմ՝ կարող եմ անել այն, ինչ ուզում եմ», – ասել է Սպիտակ տան նախագահը։

Վաշինգտոնի սպառնալիքների և էներգետիկ շրջափակման ֆոնին Հավանան զգուշացրել է, որ պատրաստ է պաշտպանվել և չի զիջի սպառնալիքներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն