Կատարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել | armenpress.am

armenpress.am Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական պաշտպանության անձնակազմն աշխատանքներ է իրականացնում ոչնչացված հրթիռի բեկորներից արդյունաբերական գոտում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Տուժածներ չեն գրանցվել», – հայտնել է նախարարությունը։

Ավելի վաղ Կատարի իշխանությունները տագնապ էին հայտարարել՝ զգուշացնելով մարդկանց մնալ իրենց տներում և այլ անվտանգ վայրերում՝ մայրաքաղաք Դոհայում լսվող բարձր պայթյունների պատճառով։

Կատարի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաստատել էր, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռ են որսացել։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն